Քիչ առաջ Մասիսի եկեղեցու բակում էինք:
Մի խումբ հոգևոր սպասավորներ փարաջաներով քայլում էին դեպի եկեղեցու կողքի իրենց հավաքատեղի կամ կացարան ծառայող շենքի կողմ:
Մեկ էլ Դանին, թե բա.
- Ա՜րտ, Ա՜րտ, նայի, Սրբազաններ են... Կարող ա՞ մեր Սրբազանն էլ ա իրանց մեջ:
- Չէ ՛, դժվար, Դան ջան:
- Արի գնանք հարցնեմ էլի,- ու վազեց:
Հոգևորականներն արդեն ներս էին մտնում, վերջում մի պոնչո երիտասարդ սպասավոր էր ու Դանին ձայն տվեց.
- Մի րոպե էլի, կարա՞մ ձեզ մի բան հարցնեմ:
- Ի՞նչ կա տղաս:
- Մեր Սրբազանը ձեր հե՞տ ա:
- Ձեր Սրբազանն ո՞վ է
- Բագրատ Սրբազանը:
- Չէ՛, ճիշտն ասած, էստեղ Գևորգ Սրբազանն է...
- Լա՛վ, դե բարի գիշեր Ձեզ:
Ֆռաց ու.
- Գնացի՛նք, Արտ, ստեղ չի մեր Սրբազանը:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ